15/08/2022 17:22
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանն արդեն ազատության մեջ է, տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Սակայն պարոն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- սոցցանցում գրել է փաստաբանը։