15/08/2022 11:40
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց
Երեւան քաղաքի եւ հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։
Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ», - նշել է նա։