15/08/2022 13:27
Շները ազդակ են տվել, որ փլատակների տակ մարդիկ կան, ձեռքով ենք քանդում, որ մարդկանց չվնասենք. ԱԻ նախարար
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ունենք 2 սյուն, որոնք մնացել են երեկվանից, հիմա այդ սյուները վնասազերծելու աշխատանքներ ենք կատարում, որովհետև դրանք մեծ վտանգ են ներկայացնում թե՛ փրկարարների, թե՛ այնտեղ գտնվող այլ մարդկանց համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջական մարում դեռ չի եղել, ինտենսիվ շարունակում ենք աշխատել։ Ենթադրում ենք, որ այդ սյուների հատվածում ևս քաղաքացիներ կարող են լինել, որովհետև եղել է բանուկ հատված», - նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարել, նաև կամավորներն են օգնել։
«Քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, մենք չենք կարող տրակտորով աշխատել ու վնասել նրանց։ Նաև շների միջոցով ենք փնտրել, շներն ադզակ են տվել, որ մարդիկ կան փլատակների տակ։ Վերջին 2 դին շների միջոցով ենք հայտնաբերել», - ասաց նախարարը։