15/08/2022 13:19
Բուժումը շարունակում է 13 տուժած․ նրանց վիճակը գնահատվում է բավարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
«Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է: Ունենք 6 մահ», - հաղորդում են նախարարությունից: