Հավատանք հային ու Հայոց եռամիասնությանը. նկատառումներ

15/08/2022 14:03

Հավատանք հային ու Հայոց եռամիասնությանը. նկատառումներ


Այն, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը սկիզբ առած ազգային  պայքարով պիտի փրկվեն կործանումից՝ աքսիոմա է։

Ինչպես ամեն մի պայքարում՝ այստեղ էլ կան և´ թերացումներ, և´ ձեռքբերումներ ու ավելի ճիշտ կլինի սխալների և չարածների մասին խոսել ու կենտրոնանալ դրանց լուծման  վրա:

Դրանցից են՝

• Վերհանել ու քննադատել ինչպես անկախութան տասնամյակներին, այնպես էլ որպես էթնոսի՝ մեր թերություններն ու նախանշել դրանց վերացման ուղիները: Այն իրականացնել հնարավորինս օբյեկտիվ և հիմնավորված մոտեցումներով ու տարվող զուգահեռներով: Նման ձևով սույն հարցին կարող են մոտենալ պատրաստված, կիրթ ու անկողմնակալ մարդիկ: Մարդկանց հետ անհրաժեշտ է զրուցել ամենուր՝ գյուղեր, ավաններ, քաղաքներ, աշխատանքային կոլեկտիվներ, համացանցային հարթակներ, և այլն:

• Մարդկանց համոզել, որ այս տարածաշրջանում մենք լավագույն դեպքում «զուսպ» հարաբերություններ կարող ենք ունենալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, միշտ հիշելով, որ նրանց գերնպատակը Արցախն ու Հայաստանը Երկիր մոլորակից վերացնելն է եղել, կա ու կլինի։

Մնացած հարևանների հետ՝ Պարսկաստան, Վրաստան, ՌԴ, և այլն, անհրաժեշտ է կառուցել նորմալ գործընկերային հարաբերություններ, իսկ ՌԴ-ի և աշխարհի ուժեղների  հետ անհրաժեշտ է հստակեցնել նաև մեզ համար խիստ կարևոր անվտանգային բաղադրիչը։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը պատրաստ է գործընկեր ու բարեկամ լինել ցանկալի պետության ու ժողովրդի հետ, բայց մեր պետությունը ոչ մեկի ստրուկն ու ծառան չի լինի երբեք։

• ՀՀ-ի և Արցախի բոլոր քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ հռչակված «խաղաղության» դարաշրջանը  դեռևս կեղծ է, քանզի նրա սկզբունքները նսեմացնում են մեր ազգային արժանապատվությունը և պատմական հիշողությունը: Ընդմիշտ հիշել է պետք, որ երբևէ պարտվածին խաղաղություն չեն մատուցում, այն պարտադրում են։

• Հստակորեն մեր քաղաքացիներին պետք է ասվի, որ ընթացող  պայքարը քաղաքական չէ, այն գոյաբանական է ու միտված մոլորակի վրա մեր զույգ պետությունների հետագա գոյությանը: Անհրաժեշտ է բուն պայքարին մասնակից դարձնել ազգի ճանաչված գործիչներին, մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, տեխնիկատեխնոլոգիական ուղղությունների ներկայացուցիչներին և հասարակ՝ բանիմաց ու աշխատող մարդուն, նրանց, ովքեր չեն ապրում «ով էշ»՝ ես նրան «փալան» սկզբունքով և ցավագին սեր չունեն կոչումների, մեդալների, փողի և դիրքի նկատմամբ: Նրանք  բոլորի՝ այդ  թվում նաև խաբված տասնյակ հազարավոր մարդկանց համար պարզ լեզվով կբացատրեն,  թե ինչպիսի աղետալի վիճակում են հայկական զույգ պետությունները և ինչ պետք անել ճահճից դուրս գալու համար:

• ՌԴ-ն միշտ ընդգծված, հատուկ դեր է ունեցել Արցախի հարցի կարգավորման գործում և անկասկած կունենա նաև հետայսու, բայց աշխարհում հիմա այնպիսի իրավիճակ է, երբ  գերտերությանը սատարող սակավաթիվ պետությունների շարքում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը /իրականում դա խաբկանք է/: Սա դեռևս չի նշանակում, որ ՌԴ-ն կթողնի մեզ և տարածաշրջանը։

Ընդհանրապես բարեկամների ու թշնամիների թեման հարաբերական է, և միշտ էլ «պատերազմից փրկող դիվանագիտությունը գերադասելի է»: Թեզ, որը մեր պարագայում՝ 2018-20 թվականներին քարուքանդ եղավ այն իրականացնողների ապիկարության և անգրագիտության պատճառով ու որպես արդյունք ստացանք ողբերգական պատերազմ։

• Մեր ժողովուրդը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վերջին դարում հայրենասիրական մեծ մղումներ և աստիճան է ունեցել  առանձնապես ԽՍՀՄ-ի գոյության  վերջին տարիներին, երբ սկսվել էր Արցախյան ազգային ազատագրական շարժումը և որի ադյունքում ծնվեց երկրորդ հայկական պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, առանց որի չի կարող գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետություն։

Հետագայում ինչ-ինչ պատճառներով /սեփականաշնորհում, անարդարություններ, պլանային տնտեսությունից հապճեպ անցում շուկայականի, հարուստների խավի արագ առաջացում, և այլն/ մի տեսակ մարել է քաղաքացիների հայրենասիրական պաթոսը ու նրանց ավելի շատ դարձնելով անտարբեր, կամ էլ օրվա հացի համար պայքարող: Այստեղ առկա է նաև կրթական մակարդակի հարցը, որից ընդհանրապես ածանցվում են կյանքի և իրականության  բոլոր մեծ ու փոքր խնդիրները։

• Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ազգային ազատագրական շարժումը ոչ  մի ազգի  համար դյուրին չի եղել, միշտ հաղթել են կամք, ուժ,  եռանդ ու համբերություն  ցուցաբերողները, և միայն նման գործընթացների շնորհիվ է, որ աշխարհի քաղաքական քարտեզը անընդհատ  փոփոխությունների մեջ է: Անհիմն են հայ և այլազգի մի շարք գրչակների այն բարբաջանքները, որ մենք ի վիճակի չենք, մենք թույլ ենք, մենք 30 տարի առաջ պիտի ստրուկի կարգավիճակին կրկին համաձայնվեինք  ու նման  այլ տգիտություններ։

• Կոնկրետ օրինակներով /դրանք շատ-շատ են/ անհրաժեշտ  է ցույց տալ, որ 2018-ին փողոցով իշխանության եկածները մեծամիտ, պոպուլիստ, ինքնահավան, սուտասան, կառավարման ոլորտում անփորձ կիսագրագետներ  են, որոնք 44-օրյա պատերազմում և դրանից հետո ավելի քան 21 ամիսների ընթացքում ժողովրդի կողմից վաստակեցին նաև «դավաճան», «հողատու» իրենց բավականին սազող որակումները։
• Մեր նման ազգը, որը ցրված է ամբողջ մոլորակով ու միայն 4 հայից մեկն է ապրում  Հայաստանում՝ ՀՀ գումարած Արցախ  տիրույթում, չի կարող ապրել ու զարգանալ առանց ազգային առաջնորդի, որին  մենք այդպես էլ չունեցանք, չգտանք, ու որի նկատմամբ  հսկայական պահանջարկ կա և շուտով, հուսով ենք՝ ազգովի կգտնենք նրան ու համախմբվելով իր շուրջ կսկսենք Հայրենիքի փրկության և կառուցման գործը:

Եկեք հույսներս  մեզ վրա դնենք, հավատանք հային ու հայրենի եզերքի փրկությունը կապենք Հայոց Հզոր Եռամիասնության հետ /ՀՀԵ, ՀՀ-Արցախ-Սփյուռք/, որը ամրակուռ է ու ոչ մի ներքին  կամ արտաքին թշնամի,  դավաճան հողատու չի կարող այն կազմաքանդել:

Հ.Գ. Հայկական իրականության վերջին՝ մոտ երկու տարվա յուրաքանչյուր օրն ու ժամը մեզ հուշում է օրհասական վիճակի և դրանից դուրս գալու անհրաժեշտության  մասին։

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա Այսօր, 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Այսօր, 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով Այսօր, 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն Այսօր, 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական Այսօր, 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) Այսօր, 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան Այսօր, 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 17/11/2024 20:03 Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին 17/11/2024 18:29 Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 17/11/2024 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 17/11/2024 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև 17/11/2024 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/11/2024 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ 17/11/2024 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն 17/11/2024 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 17/11/2024 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17/11/2024 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով 17/11/2024 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը 17/11/2024 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել 17/11/2024 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 17/11/2024 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 17/11/2024 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև 17/11/2024 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) 17/11/2024 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 17/11/2024 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/11/2024 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ)