16/08/2022 17:55
Պայթյունի հետևանքով տուժած, բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին։
«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- սոցցանցում գրել է Անահիտ Ավանեսյանը: