16/08/2022 11:59
Ետնամասում շինություններ կան, որտեղից ևս դիեր են հայտնաբերել, երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք․ԱԻ նախարար
Խնդում եմ մեր քաղաքացիներին հետևել միմիայն պաշտոնական լուրերին, քանի որ այդ անհեթեթ սպասումները, որ տալիս են քաղաքացիներին՝ բացասական էմոցիոնալ ֆոնի վրա, ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին և բարոյահոգեբանական մթնոլորտին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Չի կարող լինել որևէ դեպք, որի մասին մենք չիմանանք, առաջին նորությունները իմանում ենք մենք և հայտնում լրատվամիջոցներին։ Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներին օրվա ընթացքում մասնակցում է մինչև 150 մարդ, փրկարարներին օգնում են Հայկական Կարմիր խաչի կամավորները և ՈՄԱ ՀԿ-ն, մարդկային և տեխնիկական ռեսուրսի պակաս չկա», - հավաստիացրեց նա։
Անդրադառնալով շենքի սյուներն ապամոնտաժելուն՝ նախարարը հայտնեց, որ երկու սյուն երեկ ապամոնտաժվել է։
«Բայց կա ևս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք»։