16/08/2022 13:05
«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ներկա պահին երկու տեղում էլ աշխատում են սակրավորների և կինոլոգիական խմբեր։ Տարհանում իրականացվել է «Մետրոպոլիտենի» կայարաններից, իսկ «Զվարթնոցից»` ոչ», - նշել է Կոստանյանը։
Անհայտ անձը ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկել, որում նշել է, որ ռումբ կա ոչ միայն «Մետրոպոլիտենում», այլ նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։