16/08/2022 18:22
Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության, տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօր պարոն Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1 ժամ, 30 րոպե։ Վիրահատությունն, ըստ բժիշկների, անցել է բարեհաջող։
Այժմ Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է փաստաբանը։