16/08/2022 16:25
Այս ամենի նպատակը մեկն է՝ հասնել կառավարելի, անգամ անկառավարելի քաոսի ու պահելով իշխանությունը՝ հարստանալ նյութապես և հանձնել երկիրը․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն»ՀԿ-ի նախագահ նարեկ Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Կառավարելի քաոսի մեխանիկան․ կառավարելի քաոս ստեղծելու փորձերը սկսվել են հենց 2018-ից՝ քաղաքական իշխանության առանձին անդամներին տեռորի ենթարկելուց մինչև ֆեյքերով մարդկանց շրջանում վախի մթնոլորտ ձևավորելը. նպատակը՝ ամբողջությամբ ուզուրպացնել իշխանությունն ու ոչնչացնել իրենց իշխանությանը սպառնացող բոլոր օջախները: Հետո դա շարունակել են հոգեբանական տեռորից ավելի ֆիզիկականի վերածել՝ պատերազմ, հազարավոր զոհեր. նպատակը՝ պահել իշխանությունն ու զուգահեռ հանձնել հայրենիքը:
Հիմա արդեն հասել են վերջնական փուլին՝ տարբեր ահազանգերով մարդկանց համոզել, որ մի տեղ մի բան պայթելու է։ Չե՞ն հավատում՝ կպայթի (Սուրմալուի դեպքը): Էս ամենի նպատակը մեկն է՝ հասնել կառավարելի, կամ անգամ անկառավարելի քաոսի ու պահելով իշխանությունը՝ հարստանալ նյութապես ու հանձնել երկիրը»: