16/08/2022 09:30
«Հրապարակ». Պապիկյանը բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է ՔՊ վարչությունը «գրավելու» գործով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկրում խառնաշփոթ է` Արցախի դեպքերին գումարվեց «Սուրմալուի» ողբերգությունը, Իսկ իշխող կուսակցությունում մեծ թափով ընթանում են համագումարի և ղեկավար կազմի ընտրության նախապատրաստությունները: Արդեն հստակվում է, թե ով է ընդգրկվելու վարչության և խորհրդի կազմում: Ոչ թե ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն են լինելու երկրում իշխանությունը, այլ այս մարմիններում ընդգրկված անձինք, դա է պատճառը, որ ՔՊ լիդերներն ամեն ինչ անում են իրենց համախոհներով այդ մարմինները համալրելու համար:
Ամենից մեծ ջանքեր այս ուղղությամբ գործադրում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով: Նա այս տարիներին հասցրել է գործադիրի գրեթե բոլոր օղակներում իր մերձավորներին տեղավորել, հիմա զբաղված է ՔՊ վարչությունը «գրավելու» գործով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում