16/08/2022 09:19
«Հրապարակ». «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի կառավարական առանձնատանը
«Հրապարակ» թերթը գրում է.
««Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սևանի կառավարական առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ նշել են Խաղողօրհնեքը: Դրանով էր պայմանավորված այն, որ վարչապետը միայն մեկ օր անց՝ երեկ առավոտյան այցելեց դեպքի վայր։ Իսկ դեպքից անմիջապես հետո նրա փոխարեն «Սուրմալու» էր գնացել Ալեն Սիմոնյանը:
Ի դեպ, պատերազմից 2 տարի անց էլ Փաշինյանի գրաֆիկում փոփոխություններ չկան, նա շաբաթ-կիրակիները, որպես կանոն, անցկացնում է Սևանի կառավարական ամառանոցում, տոն կամ սգո օրերին առավոտ կանուխ է այցելում հանրային վայրեր, որ պատահական քաղաքացիների չհանդիպի: Երեկ էլ «Սուրմալու» այցելել էր առավոտվա մթնշաղին, երբ քաղաքացիներ քիչ կային: Թեև, ամեն դեպքում, մշտապես շրջապատված է տասնյակ թիկնապահներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում