17/08/2022 19:30
Սոճու կոների բուժիչ հատկություններն ու հակացուցումները
Սոճու կոների հարուստ քիմիական բաղադրությունը, ողջամիտ օգտագործման դեպքում, կարող է մեծ օգուտ բերել օրգանիզմին:
Դրանց օգտագործումն ապահովում է՝
անոթների ամրացման միջոցով արյան շրջանառության բարելավում, իմունիտետի զգալի աճ,
սրտի կաթվածի կանխարգելում, նյութափոխանակության արագացում,
մաշկի ակտիվ վերականգնում, մազերի բարելավված աճ,
ամբողջ մարմնի հարստացում հանքանյութերով, ինչը նպաստում է ոսկորների արագ ամրացմանը,
անզգայացում խոցերի, գաստրիտների, միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում,
արյան ճնշման կարգավորում, ներքին արյունահոսությունից հետո արյան վերականգնում,
հանգստացնող և տոնիկ ազդեցություն, դրական փոփոխություններ տեսողության օրգանների աշխատանքում,
մարմնի ջուր-աղ հավասարակշռության օպտիմալացում:
Բազմաթիվ ուսումնասիրություններ հանգեցրել են այս բաղադրիչի հիման վրա բազմաթիվ պատրաստուկների (քսուքներից մինչև օշարակներ) ստեղծմանը։
Հաճախ ավանդական բժշկության մեջ սոճու կոները օգտագործվում են որպես գրիպի, մրսածության, թոքաբորբի, ավիտամինոզի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտի, հազի, պոլիարտրիտի և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, այն ունակ է արգելակել պաթոգեն բակտերիաների աճն ու զարգացումը: Կոների թուրմը կարելի է օգտագործել ինհալացիոն և բուժական պրոցեդուրաների նպատակով։
Սոճու կոնն օգտագործելիս, պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկություններն ու ալերգիկ ռեակցիաների բացառումը, քանի որ դրանք բացի բուժիչ հատկությունների հսկայական ցանկից, դեռևս ունեն հակացուցումներ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ․ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ և ստանալ նրա հավանությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։