17/08/2022 14:54
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո՛ ջան. աղետի դեմ անզոր եղար. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ում եղբոր թոռան զոհվելու մասին
Հեռուստահաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո՛ ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»։