17/08/2022 10:11
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է. նոր պաշտոն կտա՞ն, թե՞ նրան հաջողություն կմաղթեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա և քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն:
«Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ընտրվել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, և չնայած Արթուր Դավթյանի թեկնածությունը ևս մեկ անգամ կարող էին առաջադրել, սակայն իշխանությունները նախընտրեցին քրեական գործերին միջամտող վարչապետի խորհրդական Վարդապետյանին»։