17/08/2022 10:47
Շենքի փլուզման վտանգ կա. որոնողական աշխատանքները փորձելու ենք իրականացնել փլատակներում. ԱԻ փոխնախարար
Անհետ կորած քաղաքացիներից մեկը պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին որոնողափրկարարական աշխատանքները իրականացվելու են շենքի ներսում և շինությանը շատ մոտ տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում։
«Բարդությունը կայանում է նրանում, որ շենքի փլուզման վտանգ կա, շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ և որոնողական աշխատանքները իրականացվելու են փլատակներում և շրջակայքում։
Նախարարության սեյսմիկ ծառայությունից մասնագետներ ենք հրավիրել, խորհրդատվություն ենք իրականացնում, որպեսզի հավելյալ վնասներ չպատճառենք և մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ», - ասաց փոխնախարարը։