17/08/2022 16:53
Պատկերացնու՞մ եք՝ 2001 թվականի սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո որևէ գործիչ հայտնվեր փլատակների մոտ ու հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անբարոյականության հաղթարշավը
Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ։
Մեր արևտամետ, «առաջադեմների» պաշտած ԱՄՆ քաղաքացիները այդ գործչին և նրա կուսակցությանը կոչնչացնեին, իսկ մե՞նք․․․»։
Հիշեցնենք՝ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։
Նրա այս հայտարարությունը հասարակական վրդովմունքի ալիք է առաջացրել։