17/08/2022 13:04
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել․ մարդկանց տարհանել են
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն», - նշել է Կոստանյանը։