17/08/2022 21:01
Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը
Էրզրումում ընթացքող Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Մեր մարզիկներից կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։ Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ մենամարտում մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց ու հաղթեց 5։0 հաշվով»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ մեդալներ են ապահովել նաև 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 50կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։
Օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: