18/08/2022 17:30
Անկատար ամելոգենեզ․ Ատամների ժառանգական հիվանդության դրսևորումները
Անկատար ամելոգենեզը ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խախտվում է բոլոր էկտոդերմալ բջիջների բնականոն զարգացումը, ինչի հետևանքով կարող է վնասվել ոչ միայն ատամների էմալը, այլև էկտոդերմալ ծագում ունեցող այլ օրգաններ` մազեր, եղունգներ, քրտնագեղձեր, ճարպագեղձեր և այլն:
Տարբերում են անկատար ամելոգենեզի հետևյալ կլինիկական ձևերը.
Ծկթումից հետո էմալը ստանում է դեղնավուն կամ դարչնագույն երանգ։
Ծկթումից 1-3տարի հետո էմալը զրկվում է փայլից, դառնում է անհարթ, ստանում է դարչնագույն երանգ, նրա վրա ի հայտ են գալիս ճեղքեր, էմալը մասամբ կամ ամբողջովին մաշվում է։
Ծկթելիս էմալը կավճանման է, անփայլ, տեղ-տեղ բացակայում է, հեշտությամբ շերտազատվում է՝ մերկացնելով դենտինը (ատամի կարծր հյուսվածք): Դիտվում է ատամների գերզգայունություն:
Խնդրի դեպքում, մանրադիտակի տակ կարելի է հայտնաբերել էմալ-դենտինային միացման անհարթություն և օրգանական նյութի քանակի ավելացում: Դենտինի կառուցվածքային խախտում չի նկատվում: Էմալում առկա են նշանակալի փոփոխություններ. խախտված է էմալային պրիզմաների ուղղվածությունը, հայտնաբերվում են պրիզմայազուրկ գոտիներ, որոնք լցված են ամորֆ նյութով:
Այս հիվանդությունը բնորոշվում է դենտինի զարգացման ժառանգական խանգարումներով: Ատամները ունենում են նորմալ կլինիկական պսակ ինչպես ծկթելու պահին, այնպես էլ հետագայում: Ախտաբանական պրոցեսում են ընդգրկվում արմատները:
Հիվանդությանը բնորոշ են ատամների արմատների ոչ լրիվ զարգացում, կարճ արմատների առկայություն կամ նրանց լրիվ բացակայություն: Արմատախողովակները և ատամի խոռոչը կարող են բացակայել: Ատամները շարժվում և դուրս են ընկնում:
Հիվանդության հիմնական աշխտանիշն է ոսկրերի սպունգանման նյութի սկլերոզը: Ոսկրերի ռենտգեն պատկերի վրա երևում են սպիտակ անկանոն կառուցվածքով, մարմար հիշեցնող օջախներ: Գանգի ոսկրերում սկլերոզացման պրոցեսների պատճառով ուշանում է ատամների ծկթումը: Ծկթելուց հետո ատամները ունենում են կավճանման գունավորում, այնուհետև փխրվում են և մաշվում:
Հիվանդության թեթև ձևերի ժամանակ կատարվում է ռեմիներալիզացիոն թերապիա, իսկ ծանր դեպքերում` պրոթեզավորում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։