18/08/2022 12:02
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածների բուժօգնությունն իրականացվում է անվճար. Ավանեսյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն», - ասաց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։