18/08/2022 09:44
«Ժողովուրդ». «Սուրմալու» առևտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել. բացառիկ փաստաթուղթ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, և շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առևտրի կենտրոնը:
Եվ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առևտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին և մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը:
Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը որևէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երևան քաղաքի դատախաազ Սևակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաև Փորձաքննություների ՊՈԱԿ-ը, քանի որ մեկ տարի շարունակ չի տվել փորձագիտական եզրակացությունը. այն մեկ ամիս առաջ է միայն ստացվել։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները:
Եթե մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը կասկածելի անուշադրության չմատներ և պատշաճ ուսումնասիրեր փաստաբանի միջնորդությունը, որտեղ բազմաթիվ խախտումների մասին էր բարձրաձայնել, և դեռ ավելին՝ քննիչն էլ փափուկ բարձ չդներ փաստաբանի գլխի տակ, թե հարցը կքննարկեն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, այսօր չէինք ունենան 16 զոհ:
Կից ներկայացնում ենք փաստաթուղթը՝ հիմնավորումներով, թե ինչու էր անհրաժեշտ փակել «Սուրմալուն», ինչը Նիկոլ Փաշինյանի անկաշառ պետական օղակները չեն արել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում