19/08/2022 18:30
Գլխուղեղի աբսցես․ Հիվանդության զարգացման փուլերն ու ախտահարման օջախները
Գլխուղեղի աբսցես հիվանդությունն ամենածանր ռինոգեն բարդությունն է: Հաճախ տեղակայվում է ճակատային, ճակատաքունքային և ճակատագագաթային բլթերում:
Տարբերում են աբսցեսի զարգացման 4 աստիճան՝
սկզբնական
ծածկված
ակնհայտ
տերմինալ
Սկզբնական շրջանում առկա են ընդհանուր սիմպտոմներ` գլխացավ, փսխում, արգելակված վիճակ:
Այս սիմպտոմները պահպանվում են մի քանի ժամից մինչև մի քանի օր, որից հետո սկսվում է թաքնված շրջանը: Այս շրջանում առանձնակի ախտանշաններ չեն հայտնաբերվում: Վիճակը կարող է ձգվել շաբաթներ և ամիսներ:
Ակնհայտ շրջանում սիմպտոմները բաժանվում են 4 խմբի՝
ցանկացած թարախային բորբոքմանը բնորոշ ընդհանուր սիմպտոմներ,
ընդհանուր ուղեղային երևույթներ,
օջախային սիմպտոմներ։
Ընդհանուր սիմպտոմներից է ախորժակի բացակայությունը, ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը և փառակալած լեզուն:
Ընդհանուր ուղեղային երևույթները պայմանավորված են ներգանգային Ճնշման բարձրացումով: Իսկ ուղեղային երևութներից են առաջային, հետին գալարների և ներքին կապսուլայի ախտահարման նշանները:
Առաջանում են նաև շարժիչ խանգարումներ և մկանային տոնուսի իջեցում, միմիկայի, վերջույթների մկանների պարեզներ:
Քունքային բլթի ախտահարման ժամանակ առկա են էպիլեպտանման ցնցումներ:
Կարող է առաջանալ ներգանգային ճնշման բարձրացում, որի առաջին սիմպտոմը գլխացավն է: Այն պայմանավորված է ուղեղի թաղանթների գրգռման հետ: Այդ ժամանակ առաջացած իմպուլսները հասնում են թափառող, լեզվաըմպանային նյարդերին, որի արդյունքում առաջանում է ցավի զգացողություն: Թափառող նյարդի գրգռման ժամանակ առաջանում է սրտխառնոց: Իսկ ներգանգային Ճնշման բարձրացման ժամանակ, առաջանում է ակնային նյարդի կենտրոնական երակի ճմլում, երակային կանգ, տեսողական օրգանի այտուց:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։