19/08/2022 18:00
Ինչպե՞ս հասկանալ՝ ինչ է պետք մազերին՝ բալզամ, թե՞ կոնդիցիոներ
Բալզամը և կոնդիցիոները մազերի խնամքի հիմնական միջոցներն են: Հաճախ դրանք ներառված են շամպունի մեջ։ Այնուամենայնիվ, ցանկալի է խուսափել երկուսը մեկում արտադրանքից: Նույնիսկ լավագույն շամպունը կարող է գրգռել գլխամաշկը, ուստի ավելի լավ է միջոցը երկար չթողնել մազերի վրա։ Առավել նպատակահարմար է նախ լվանալ մազերը, և միայն դրանից հետո քսել բալզամ կամ կոնդիցիոներ։
Կոնդիցիոները միջոց է, որը նախատեսված է մազերը սանրելու և չորացնելու գործընթացը հեշտացնելու համար: Այն պարուրում է մազերը բարակ անտեսանելի շերտով, պաշտպանում է դրանք ավելորդ խոնավության կորստից: Դրա շնորհիվ մազերը ձեռք են բերում փայլ, ավելի քիչ են ենթարկվում շրջակա միջավայրի ազդեցություններին: Կոնդիցիոները ծառայում է որպես հակաստատիկ միջոց, որի շնորհիվ մազերը հեշտ է սանրել։
Կոնդիցիոները տարածվում է թաց, լվացված մազերի վրա՝ խուսափելով արմատներից։ Ի վերջո, արմատների մոտ մազերը պետք է բավական կոշտ լինեն, որպեսզի սանրվածքը ծավալուն լինի:
Բալզամը խնամում է ձեր մազերը, հագեցնում դրանք օգտակար նյութերով։ Շամպունով լվանալը բացում է մազերի թեփուկները, իսկ բալզամի օգտակար նյութերը՝ եթերայուղերը, սպիտակուցները, հանքանյութերը, հեշտությամբ կարող են խորը ներթափանցել մազերի կառուցվածքի մեջ և սնուցել այն։
Բալզամը կիրառվում է մազերի ողջ երկարությամբ՝ ներառյալ արմատները։ Բալզամները կարող են լինել ընդհանուր, կամ նախատեսված կոնկրետ խնդրի դեպքում:
Այսօր առաջարկվող բալզամներն ունեն նաև կոնդիցիոներներ, որոնք հարստացված են օգտակար նյութերով։
Ի վերջո, բալզամն ու կոնդիցիոները նվազեցնում են ծորակ ջրի վնասակար ազդեցությունը: Քլոր, ծանր մետաղներ, միկրոօրգանիզմներ՝ այս ամենը շատ լուրջ փորձություն են մազերի համար։
Այսպիսով, նշված միջոցների ընտրությունը պետք է պայմանավորված լինի ձեր մազի և գլխամաշկի տեսակով, ալերգիկ ռեակցիաների հանդեպ օրգանիզմի հանդուրժողականությամբ և մի շարք այլ առանձնահատկություններով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։