19/08/2022 10:32
«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները․ որոնվում է անհետ կորած քաղաքացին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ և մեկ անհետ կորած քաղաքացի, զոհերից մեկի ինքությունը դեռևս պարզված չէ։ Զոհերի թվում են հղի կին և երեխա։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։