19/08/2022 09:47
«Հրապարակ». ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի կեղծ ահազանգերի հեղինակներին և պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում և վագոններում ուշադիր լինեն և եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետևանքն է։ ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին և պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին և նման հայտարարություններ տարածել։
Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք»։