19/08/2022 11:29
Մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել որոնվող քաղաքացու մարմինը. ԱԻՆ պաշտոնյա
Այս պահի դրությամբ` «Սուրմալու»-ի վթարված շենքի տարածքի 95 և ավելի տոկոսը մաքրված է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
«Որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են պայթյունի էպիկենտրոնի հատվածում, որտեղ քիչ ավելի բարդ է իրավիճակը, այն իմաստով, որ կան վնասված-կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, պանելներ, որոնք պետք է նախ հեռացվեն», - ասաց ԱԻՆ պաշտոնյան՝ ավելացնելով, որ իրենց տեղեկություններով՝ բուն էպիկենտրոնում է գտնվում վերջին անհետ կորած քաղաքացին։
Գասպարյանի խոսքով՝ ճիշտ չէ այս պահին աշխատանքների ավարտի ժամկետների մասին խոսել, քանի որ բավականին ժամանակ է հարկավոր, որպեսզի հեռացվեն կախված երկաթբետոնե կոնստրուկցիաները։
«Մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել որոնվող քաղաքացու մարմինը», - ասաց Արմեն Գասպարյանը։