Նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը. Արմեն Աշոտյան

19/08/2022 14:01

Նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը. Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։

Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։

Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։
Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։

• Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։

• Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։

• Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

• Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։
Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։

Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։

Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։

Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։

Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։

Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։

Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին:

ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։

Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։

Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։

Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։

Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։

Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր:

Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։
Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։

Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։

Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։

Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։

Շարունակելի...»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան Այսօր, 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց Այսօր, 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան Այսօր, 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա Այսօր, 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Այսօր, 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով Այսօր, 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն Այսօր, 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական Այսօր, 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) Այսօր, 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան Այսօր, 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 17/11/2024 20:03 Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին 17/11/2024 18:29 Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 17/11/2024 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 17/11/2024 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև 17/11/2024 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/11/2024 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ 17/11/2024 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն 17/11/2024 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 17/11/2024 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17/11/2024 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով 17/11/2024 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը 17/11/2024 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել 17/11/2024 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 17/11/2024 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 17/11/2024 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև 17/11/2024 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) 17/11/2024 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 17/11/2024 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/11/2024 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի