19/08/2022 15:52
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 37 609 դեպք են հայտնաբերել մեկ օրում․ դա առավելագույնն է մարտի 14-ից ի վեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 609-ով՝ նախորդ օրվա 35 809-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41 055 հիվանդացած: Համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:
Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 65՝ նախորդ օրվա 62-ի դիմաց, համավարակի սկզբից մահացել Է 383 427 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 21 887՝ նախորդ օրվա 21 491-ի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: