19/08/2022 20:51
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է ղազախ ըմբիշին և եզրափակիչում կմրցի իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ:
Եզրափակիչի ճանապարհին Վիգեն Նազարյանը հաղթանակ է տարել Ղրղզստանի, Եգիպտոսի և Ուկրաինայի մրցակիցների նկատմամբ։
Նշենք, որ Կարապետ Մանվելյանը (55 կգ) և Արմեն Վարդանյանը (63 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ են նվաճել Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնությունում: Մուշեղ Մկրտչյանը դարձել է արծաթե, Սերգեյ Սարգսյանը ՝ բրոնզե մեդալակիր: