20/08/2022 19:50
Ոսկրային ֆիբրոզ․ Հիվանդության ախտանիշներն ու բուժումը
Ոսկրային ֆիբրոզը հիվանդություն է, որը բնութագրվում է կմախքի զարգացման խանգարումով , որի դեպքում նորմալ ոսկորը փոխարինվում է թելքավոր հյուսվածքով՝ դիսպլաստիկ ոսկորի տարրերով։
Տարբերում են միաձույլ, մոնոմելային և պոլիոսերային ձևեր։ Թելքավոր դիսպլազիան որպես զարգացման անոմալիա երբեմն զուգորդվում է էքստրակմախքային խանգարումների հետ։
Հիվանդությունից կարող է տուժել ցանկացած ոսկոր․ ամենատարածված տեղայնացումը ազդրի մոտակա հատվածը, սրունքը, բազուկը և կողային ոսկորներն են:
Առաջանում են արբեր ինտենսիվության ցավեր, ոսկորների կորություն և դեֆորմացիա, պաթոլոգիական կոտրվածքներ:
Շատ հազվադեպ դեպքերում կարող է դիտվել դեգեներատիվ կամ ռեգրեսիվ փոփոխությունների հետ կապված բջջային խանգարումներ:
Բնորոշ է ոսկրերի ֆիբրոզ դիսպլազիան, մաշկի գունակավորումըև վաղաժամ սեռական հասունացումը։ նկատելի է հատկապես կողոսկրերի, անրակների, վերին ծնոտի և ազդրերի կողմից նկատվող փոփոխությունները, ըստ որում ոսկրերում պարբերաբար արտահայտվող թերզարգացած ոսկրերն ախտահարվում են նաև հատվածային ձևով, և արյան մեջ ֆոսֆորի ու կալցիումի մակարդակը չի փոխվում։
Ծանր դեպքերում առաջանում են ոսկրային ձևափոխություններ, ոսկրերի ախտաբանական կոտրվածքներ, ոսկրերի քայքայում։ Ոսկրային փոփոխությունները հաճախ համակցվում են որովայնի, կրծքի, մեջքի և ազդրերի մաշկի աոանձին հատվածների բծավոր մուգ գունակավորմամբ, որը կարող է բացակայել մարմնի այն մասում, որում ոսկրերն ախտահարված չեն։
Ոսկրային ծանր դեֆորմացիաների դեպքում կիրառվում է բուժման մարգինալ ռեզեկցիայի մեթոդը, որը պետք է զուգակցվի արտաքին կամ ներոսկրային օստեոսինթեզով ուղղիչ օստեոտոմիաների հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։