22/08/2022 18:03
Երեխայի մաշկի խնամքը կյանքի առաջին տարում
Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոփոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին:
Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, պետք է հիշել, որ չի կարելի հաճախակի լողացնել փոքրիկին․ բավարար է պարբերաբար սրբել երեխայի մաշկը տակդիրը փոխելիս: Լողացնելիս ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն: Խուսափեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով:
Հետևեք, որ երեխան արևի տակ երկար չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ: Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս: Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է:
Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը: Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով․ օգտագործեք տակդիրից մաշկը պաշտպանող հատուկ միջոց, որը պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին: Հնարավորության դեպքում հաճախ թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից:
Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել լվացքի ամենաանվնաս միջոցները: Օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ․ ցանկալի չէ սպիտակեղենի կոնդիցիոների գործածումը:
Նորածնի մաշկը կյանքի առաջին տարիներին խորը խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց․ հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին: Երեխաների մաշկի խնամքից անհրաժեշտ է բացառել լոսյոնների օգտագործումը, քանի որ դրանք կարող են գրգռել մաշկը և ունենալ հակառակ ազդեցություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։