22/08/2022 18:30
Պոլիոմիելիտ․ Մանկական ողնաշարի կաթվածի ախտանշաններն ու բուժումը
Պոլիոմիելիտը վարակիչ հիվանդություն է, առաջանում է պոլիոմիելիտի վիրուսով, որը պատկանում է աղեստամոքսային տրակտի վիրուսների խմբին։
Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն և բազմանում վարակված մարդու ստամոքս-աղիքային տրակտում: Նույն մարդը կարող է դառնալ կրող և արտազատումների միջոցով վարակել ուրիշներին:
Ինֆեկցիաների մեծ մասը ասիմպտոմատիկ է:
Հիվանդությունը դրսևորվում է այնպիսի ընդհանուր ախտանիշներով, ինչպիսիք են ջերմությունը, գլխացավը, որովայնի ցավը, կոկորդի ցավը, սրտխառնոցն ու փսխումը։
Ավելի քիչ դեպքերում կարող են առաջանալ գլխուղեղի և ողնուղեղի լորձաթաղանթի բորբոքման ախտանիշներ:
Հիվանդությունը վերանում է մոտ 2-5 օրվա ընթացքում։
Մանկական ողնաշարի կաթվածը օրգանների թուլացումն է՝ արյան միջոցով վիրուսի ներթափանցման և կենտրոնական նյարդային համակարգի վնասման պատճառով: Կաթվածի ծանրությունը կախված է ախտահարված նյարդային բջիջների քանակից։
Կաթվածը հաճախ տեղի է ունենում ստորին վերջույթներում և կարող է ուղեկցվել ուժեղ մկանային ցավով:
Պոլիոմիելիտի բուժումը չկա, սակայն այն կարելի է հեշտությամբ և արդյունավետորեն կանխել պատվաստումների միջոցով: Պոլիոմիելիտի պատվաստանյութը վիրուսով վարակվելու և հիվանդությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է:
Վարակման դեպքում պատվաստանյութը պաշտպանում է հիվանդության զարգացումից և կաթվածահարությունից, սակայն պատվաստված անձը շարունակում է մնալ վիրուսի կրող և կարող է վարակել ուրիշներին:
Պատվաստանյութը մտնում է աղիքներ, հանգեցնում տեղային պաշտպանության ստեղծմանը և դրանով իսկ կանխում է վարակի տարածումը։
Որոշ պատվաստվածների մոտ կարող են զարգանալ մեղմ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ջերմությունը և տեղային ալերգիկ ռեակցիան: Այս ախտանիշները սովորաբար արագ են անցնում։
Պոլիոմելիտի վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ օճառով և ջրով՝ մոտ 20 վայրկյան զուգարանից օգտվելուց, սննդի հետ շփվելուց և մանկական տակդիրը փոխելուց հետո:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։