22/08/2022 17:54
Դատը շահեցինք, հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշած վայրում․ օգոստոսի 23-ին, ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակում․ Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից վաղը ժամը 17։00–ին Հանրապետություն հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին հայցը։ Դատարանը վարչական մարմինների առարկությունները՝ նշված տարածքում հանրահավաք չանցկացնելու մասին, համարել է չհիմնավորված։
Այս մասին հայտնել է անձամբ Էդգար Ղազարյանը՝ նշելով․
«Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշած օրը, վայրում և ժամին. 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակում։
Սպասում ենք բոլորին` ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով, կոլեկտիվներով, եռագույն դրոշներով»,– դատարանի դիմաց հայտարարել է էդգար Ղազարյանը։