22/08/2022 16:54
Աջակցում ու պաշտպանում եմ այս իշխանության դեմ անկեղծ ու նվիրական պայքար մղող ցանկացած ուժի և անձի․ Արթուր Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցելու է օգոստոսի 23-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած հավաքին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մասնակցել եմ այս իշխանության դեմ կազմակերպված գրեթե բոլոր ակցիաներին, փորձել եմ իմ մասնագիտական, հանրային ու քաղաքական աջակցությունը բերել սրանց հեռացման գործին:
Վաղը ժամը 17։00-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում, քանի որ աջակցում ու պաշտպանում եմ այս իշխանության դեմ անկեղծ ու նվիրական պայքար մղող ցանկացած ուժի և անձի:
Հավատում եմ Էդգար Ղազարյանի ազնվությանն ու անկեղծությանը . . .»,- գրել է Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։