22/08/2022 11:06
Ռուբեն Ռուբիյանը ցավակցել է թուրք գործընկերոջը՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ։
Ռուբեն Ռուբիյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։