22/08/2022 15:44
Ոստիկանություն զանգած անձը սպառնացել է պայթեցնել Աշտարակի բաժնի շենքը և վնասել ղեկավարությանը, եթե 10 րոպեից իր ծանոթին բաց չթողնեն
Օգոստոսի 21-ին՝ ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնել է, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։