22/08/2022 11:44
86-ամյա տարեց մարդն այրել է Աղավնոյի իր տունը, որ չթողնի հակառակորդին
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որոմ 86-ամյա Ռադիա Հովսեփյանն իր ձեռքով է այրում Աղավնոյի` իր կառուցած տունը:
Նա բենզինը լցնում է տան պատերին և ասում, որ, չնայած իր մահվան ժամանակն է, սակայն ինքը չի թողնի, որ թուրքը մտնի իր տուն:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։