22/08/2022 18:20
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը տրանզիտային բեռնափոխադրումները դյուրացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը տրանզիտային բեռնափոխադրումների իրականացումը դյուրացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել, հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպանատան առևտրային ներկայացուցչի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 22-ին Թեհրանում հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ տրանզիտային բեռնափոխադրումները դյուրացնելու վերաբերյալ։ Նշված փաստաթուղթը պետք է նպաստի արտաքին տնտեսական գործունեություն ծավալողների կողմից մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու արագացմանը»,- նշված է հաղորդագրությունում։