22/08/2022 20:07
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Էլինա Դանիելյանն առաջատարների շարքում է
Պրահայում ընթանում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Կայացած երկու տուրերից հետո Էլինա Դանիելյանը 2 միավոր ունի իր ակտիվում և կիսում է 1-12-րդ տեղերը:
Եվրոպայի գործող չեմպիոնը երեկ առավելության է հասել Մարիամ Մկրտչյանի նկատմամբ, Աննա Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի, իսկ Մարիա Գևորգյանը՝ Անգլիայի ներկայացուցիչներին: Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:
Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով մինչև 9-րդ տեղը զբաղեցրած շախմատիստուհիներն իրավունք են նվաճելու հաջորդ տարի մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր: