23/08/2022 16:09
Օգոստոսի վերջին Մոսկվայում կկայանա սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը
Օգոստոսի վերջին Մոսկվայում տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին SputnikArmenia-ին ասել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Առանձին օրակարգ դեռ որոշված չէ», - նշել են փոխվարչապետի գրասենյակից։
Մայիսի 24-ին սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակում սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը։