23/08/2022 19:41
«Դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը»․ Ղազարյան-Փաշինյան հանդիպումը չի կայանալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հետ մեր հանդիպումը չի կայանալու, կառավարության շենքի մոտ ոստիկանների հետ բանակցելուց հետո հայտարարեց Էդգար Ղազարյանը, ով ցանկանում էր հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելու հրաժարականի պահանջը։
«Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ, վախենում է այդ հանդիպումից»,- ասաց Ղազարյանը՝ իր խոսքն ուղղելով նաև Նիկոլ Փաշինյանին։
«Ես չէի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու։ Դու, որ շատ լավ գիտես՝ ինչ վիճակի ես հասցրել այս երկիրն, այս ժողովրդին, ու դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը՝ պարզ, մարդկային, շիտակ խոսքով լսել այն հիմնավորումները, թե ինչու պետք է հեռանաս»,- Հանրապետության հրապարակում ասաց նա։
Էդգար Ղազարյանը հավելեց, որ ավելի ուշ կներկայացնի իրենց հաջորդ քայլերը։