23/08/2022 11:43
Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախը, վտանգում՝ մայր Հայաստանի անկախությունը․ Արցախի պատգամավոր
Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը, Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի օրվան ու երբեմնի վերելքին։
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից թշնամուն հանձնված ու հայաթափած Աղավնոն... 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկի հռչակագիրը: Սկսվեց հայ ազգի վերելքը: Միաբան էինք, գիտեինք մեր ու մեր Հայրենիքի արժեքը, ակնածանքով էինք վերաբերվում մեր ազգային արժեքներին, ուստի կարողացանք ունենալ անկախ Հայաստան ու ազատագրված Արցախ: 32 տարի անց Հայը կորցնում է իր դեմքը... ոչ իր կամքով... Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը...
Մեզ թուլացրել են, քանզի պառակտել են: Դեռ կարող ենք, պիտի վերջ տանք պառակտմանը ու պիտի փրկվենք, պիտի համախմբվենք հանուն Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ և դրանով իսկ տապալենք հային դավաճանած երկու հայկական պետությունների ղեկավարների ազգակործան ծրագրերը: ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ...», - գրել է նա։