23/08/2022 14:16
Լևոն Տեր-Պետրոսյանից հանդիպում եմ խնդրել, որ նա վարի ԳԽ նիստը, ցավոք, չի ստացվել․ Էդգար Ղազարյան
Պատկան մարմինները մերժել են Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին տրամադրել Մելիք-Ադամյան դահլիճը, որտեղ պետք է տեղի ունենար Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ Այս մասին ասաց Ղազարյանը։
«Ես երեկ դիմեցի ԳԽ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու խնդրանքով, որպեսզի առաջարկեմ իրեն վարել այս նիստը, սակայն, ցավոք, հանդիպումը չկայացավ։ Առողջական պատճառներով նաև չկարողացավ ներկա գտնվել ԳԽ քարտուղար Արա Սահակյանը, ով, սակայն, հնարավորինս օգնեց գումարել այս նիստը», - նշեց Ղազարյանը։
Հայաստանի ԳԽ առաջին գումարման խորհրդանշանական նիստը գումարվել է Հայաստանի Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնակցում են ԳԽ պատգամավորներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։