23/08/2022 10:45
«Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները նախատեսում են վերստին ստեղծել ներքին գործերի նախարարություն։ Տեղեկությունների համաձայն, այն ունենալու է բավական լայն լիազորություններ և ընդգրկուն գործիքակազմ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նախատեսում են այդ գործընթացը սկսել առաջիկա ԱԺ նստաշրջանում, իսկ նախարարության ձևավորումն ավարտել մինչև տարեվերջ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներսում լուրջ պայքար է գնում նման բազմաֆունկցիոնալ նախարարության ղեկավարի պաշտոնի համար, ավելին՝ ներկուլիսային թեժ «մարտեր» են ընթանում։
Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնի համար մի քանի պայքարող կա, որոնցից ամենաակտիվը Անդրանիկ Քոչարյանն է, որի թեկնածությանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեմ է քպականների մեծ մասը»։