24/08/2022 19:08
Մետեորիզմ. «Խոսող» աղիներ, անհանգստություն, փքվածություն և գազեր ստամոքսում
Մետեորիզմ հիվանդության հիմնական դրսևորումը որովայնի ծավալի զգալի ավելացումն է, մինչդեռ գազերի անցումը տեղի չի ունենում հաստ աղիքի սպազմերի պատճառով։ Այս դեպքում հիմնական ախտանշաններն են որովայնի ցավը, անհանգստությունը և ընդլայնումը:
Երկրորդ տարբերակը բնութագրվում է գազերի մշտական արագ արտանետմամբ, որն անհարմարություն է առաջացնում և էապես սահմանափակում կյանքի որակը, երբ մարդը գտնվում է հասարակության մեջ։ Ընդ որում, ցավային սինդրոմը փոքր-ինչ արտահայտված է, գերակշռում են գանգատները որովայնի հատվածում։
Ֆունկցիոնալ փքվածության հիմնական պատճառը հավասարակշռված սննդակարգի սկզբունքներին չհետևելն է, չմարսվող ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը, որոնք խմորվում են աղիքներում մանրէների կողմից:
Ստամոքսում գազերի առաջացման հիմնական պատճառներն են՝
կաղամբը, սոխ, սխտորը, ծնեբեկը, գազարը, մաղադանոսը,
լոբազգիները (լոբի, ոլոռ), ճակնդեղը,
ձմերուկը, դեղձը, խնձորը, տանձը, խաղողը,
պիստակը, քունջութը, ալյուրի արտադրանքը,
գազավորված ըմպելիքները, սոյայի արտադրանքը։
Որովայնի փքվածություն հրահրում են նաև մաստակ ծամելը և ծխելը։
Մետեորիզմն առաջանում է նաև այն ժամանակ, երբ մարդն արագ է ուտում, մեծ կտորներով կուլ տալիս սնունդը կամ մեծ կումերով խմում, խոսում է ուտելու ընթացքում և ի վերջո կուլ է տալիս մեծ քանակությամբ օդ, որը չափից ավելի է կուտակվում աղիքներում:
Երբեմն աղիները սկսում են «խոսել»․ երևույթ պատճառը սթրեսային իրավիճակներն են, որոնց դեպքում տեղի է ունենում աղիքի հարթ մկանների սպազմ և պերիստալտիկայի դանդաղում։
Բացի այդ, գազեր կարող են առաջացանալ նաև բերանի խոռոչի հետ կապված խնդիրների պատճառով (օրինակ՝ որոշ ատամների բացակայություն, քիմքի դեֆորմացիա):
Բացի ֆունկցիոնալ մետեորիզմից, մետեորիզմ կա նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Ենթաստամոքսային գեղձի կողմից ֆերմենտների անբավարար արտազատմամբ սննդի չմարսված մնացորդները մտնում են մարսողական տրակտի ստորին հատվածներ։ Այնտեղ նրանք փտում և խմորվում են, ինչը հանգեցնում է գազերի առաջացմանը։
45-ն անց մարդկանց մոտ, գազերի առկայության դեպքում, աղիների օրգանական պաթոլոգիան (պոլիպներ, հաստ աղիքի ուռուցքներ) բացառելու համար, պետք է այցելել գաստրոէնտերոլոգի և անցնել աղիների հետազոտություն։
Բժշկի դիմելը պարտադիր է նաև, երբ հիվանդը տառապում է մշտական մետեորիզմով (կամ սուր նոպաներով), որոնք ուղեկցվում են որովայնի ցավով և քաշի կորստով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։