24/08/2022 17:34
Շտեյն-Լևենտալի համախտանիշ․ Ձվարանների կազմափոխության հիմնական պատճառները
Այս համախտանիշը դասվում է սեռական գեղձերի գերֆունկցիոնալ հիվանդությունների շարքին։
Հիվանդության ժամանակ ձվարանային ստերոիդոգենեզում լինում են որակական և քանակական փոփոխություններ, էսթրոգենների բավարար պարունակության դեպքում խախտվում է նրանց արտադրությունը։ Վերջինս հետևանք է ֆերմենտայհն համակարգի ոչ լիարժեքության։ Ձվարաններում ստերոիդոգենեզը կարող է խանգարվել նաև մակերիկամների դիսֆունկցիայից։
Հիվանդությանը հատուկ են դաշտանային ցիկլի խանգարումները, արգանդի գործունեության խանգարումից առաջացող արյունահոսությունները, ոչ ձվազատական ցիկլերն ու չբերությունը, երկու կամ մեկ ձվարանի մեծացումը, տարբեր ինտենսիվության մազակալումը, հաճախ նաև հոգեվիճակի ընկճվածությունը։ Հիվանդների արտաքինը բարեկազմ է և կանացի, կրծքագեղձերը երբեմն թերաճ, իսկ արգանդը՝ թերզարգացած։
Ախտորոշման հարցում կարևոր է գինեկոգրաֆիան, ձվարանների սոնոգրաֆիան, ռենտգենյան և հորմոնային հետազոտությունները։ Արյան մեջ էսթրոգենների պարունակությունը ցածր է, իսկ թեստոստերոնի պարունակությունը՝ բարձր։
Շտեյն-Լևենտալի համախտանիշը դժվար չէ տարբերել մակերիկամների բնածին դիսֆունկցիայից և ձվարանների ուռուցքներից։
Հիվանդության բուժման մեջ արդյունավետ է վիրաբուժական միջամտությունը, երբ վիրահատումից 3-4 ամիս անց վերականգնվում է դաշտանն ու ձվաբջջի բեղմնավորման ունակությունը։ Հիվանդության անորոշ ձևի դեպքում հանձնարարվում է ստերոիդային հորմոններով, կլոմիֆենով, ցիկլոֆենիլով ընդմիջվող կուրսերով կոնսերվատիվ բուժում կատարել։ Երբեմն վիրահատումից հետո մազակալումը կարող է վերանալ, իսկ նորմայում՝ չավելանալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։