24/08/2022 12:09
Ներդրողներին 20 տոկոսի չափով օժանդակություն կտրամադրենք. Վահան Քերոբյան
Շատ մարդիկ, որոնք գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ կատարում, ենթակառուցվածքների հետ կապված համարյա միշտ խնդիրներ են ունենում, և համապատասխան միջոցառմամբ ներդրողներին խրախուսում ենք՝ կատարել իրենց ներդրումը փոխարենն օգնելով ենթակառուցվածքային օժանդակությամբ, կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ի՞նչ ենք մենք առաջարկում. եթե որևէ ներդրող մինչև 500 միլիոն դրամի չափով ներդրոմ է կատարում, ապա մենք պատրաստ ենք այդ գումարի 20 տոկոսի չափով տրամադրել այն ենթակառուցվածքը, որն իրեն անհրաժեշտ է։ Եթե դրանից ավելի գումար է, 500 միլիոնը գերազանցող գումարի մասով՝ 10 տոկոսի չափով։
Եթե, օրինակ, ինչ-որ մեկը 1 միլիարդ դրամի ներդրում է անում, 500 միլիոնի 20 տոկոսի և մյուս 500 միլիոն դրամի 10 տոկոսի չափով օժանդակություն ենք պատրաստ տալ», - ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեց՝ նման խոստմամբ ինքը հանդես է եկել դեռևս 2019 թվականին։
«Մենք գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը», - ասաց նա։
Որոշումն ընդունվեց։