Մինչև 2026 թվականը գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատվել է ԱԱՀ-ից

24/08/2022 13:15

Մինչև 2026 թվականը գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատվել է ԱԱՀ-ից


2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի  տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:

2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով:

«Միակ ոլորտը, որտեղ պատերազմական ժամանակաշրջանից հետո գրանցվել է աճ՝ շինարարության ոլորտն է, ինչը պայմանավորված է պետության կողմից իրականացվող լայնածավալ բնակարանաշինական ծրագրերով: 2021 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 48.3 տոկոսով»,-ասաց նախարարը:

Հետպատերազմյան պետության տնտեսությունը. ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցի գործարարը.

Պատերազմական գործողությունների և հետպատերազմյան գործընթացների հետևանքով ահռելի կորուստներ են կրել ինչպես մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունները, այնպես էլ գրեթե մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ընդ որում, ոչ միայն նյութական տեսքով, այլ նաև ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի առումով:

Նախարարի խոսքով՝ կառավարության ներկայիս գերխնդիրն է հանդիսանում կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը` կիրառելով խթանիչ ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ և արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որակական բարձր մակարդակ ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունների ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: «Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ծրագրեր գյուղատնտեսության, արդյունաբերության (հանքարդյունաբերության, թեթև և վերամշակող արդյունաբերության) և մի շարք այլ ոլորտներում: Մեր նպատակն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որը կգեներացնի բոլոր այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել անվտանգային խնդիրները և ապահովել բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների շարունակական բարձրացում»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը հետպատերազմյան Արցախում.

Պատերազմից հետո տնտեսական կյանքը բարելավելու և ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը իրագործել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախաձեռնվել է հարկային արտոնությունների մի ծանրակշիռ փաթեթ, որը շոշափում է գրեթե բոլոր հարկատեսակներն՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի հնարավոր թեթևացմանը:

«Այսպես, մինչև 2022 թվականը շահութահարկի վճարումից ազատվել են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուների մեծ մասը, իսկ 2023 թվականից շահութահարկի դրույքաչափը սահմանվելու է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը նույն ժամանակահատվածում ազատվել են եկամտային հարկի վճարումից: Մինչև 2026 թվականը Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ավելացված արժեքի հարկից»,-հայտնել է նա:

Բաղդասարյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է նաև մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության կողմից անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները: Այսպես, 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում տրվում է գանձապետական հասարակ մուրհակ՝ 5 տարի մարման ժամկետով՝ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

«Գործող ծրագրի շրջանակում շահառու իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում 2023 թվականի հուլիսից վաղաժամկետ ստանալ մուրհակում նշված գումարը, եթե նրանք ներկայացնում են գործարար ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել գործող բիզնեսը կամ նոր բիզնես սկսել»,-նշել է նախարարը՝ հավելելով,որ 2021      թվականին մեկնարկած մյուս ծրագիրը նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագիրն է՝ ուղղված տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը, որը նպատակ է հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց: «Ծրագրի շրջանակներում ընդունվել են թվով 36 հայտ, որից 12-ը՝ գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ի թիվս նոր ծրագրերի, 2021 թվականի ընթացքում շարունակվել են մինչև պատերազմը գործող ՓՄՁ աջակցության մյուս ծրագրերը ևս: Այսպես, 2021 թվականին «Աջակցություն տեղական արտադրողներին» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես, «Մետաքսկոմբինատ», «Մկրտումյան», «Հաթերք-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Գրեյթ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերություններին: «Տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում և կազմակերպմանն աջակցություն, միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում» ծրագրի շրջանակում ապահովվել է արցախյան ընկերությունների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ  2021 թվականի ընթացքում գործող ծրագրի շրջանակում թվով 3 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ կազմակերպված ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի փոխհատուցման նպատակով: «Ծրագրային ապահովման և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 2021 թվականին կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման աշխատանքները:

Վերը նշված բոլոր ծրագրերն ու սահմանված հարկային արտոնություններն ըստ նախարարի, ուղղված են Արցախի Հանրապետությունում անխոչընդոտ տնտեսական գործունեության ծավալման նպաստմանը:

«Իր վրա վերցնելով հարկային պարտավորությունների գերակշիռ մասը՝ պետությունը խրախուսում է Արցախում գործարար միջավայրի բարելավումը և, ամենակարևորը, կիսում ներդրողների համար հնարավոր բոլոր ռիսկերը: Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության  դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ»,-նշեց նա:

Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները.

Խոսելով արտահանման վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին՝ նախարար Բաղդասարյանը նշել է,  որ ի թիվս այլ արտադրական ակտիվների և ամբողջական ձեռնարկությունների, ցավոք, թշնամու տիրապետության տակ են մնացել նաև արտաքին շուկաներում արդեն իսկ ճանաչելիություն ձեռք բերած՝ արտահանման կայուն ծավալներ ունեցող արցախյան ձեռնարկությունները: Որոշ դեպքերում արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված արտադրողների մոտ վերականգնողական աշխատանքների իրականացմամբ:

«Այս ամենը չի կարող չանդրադառնալ երկրի արտահանման ծավալների և կառուցվածքի վրա, որն առաջացրել է տարբեր բնույթի նոր մարտահրավերներ ու պահանջում է արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման պետական աջակցության ավելի գործուն մեխանիզմների կիրառում: Այս առումով, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում տեղական արտադրանքի արտահանման խթանման և արտադրողներին աջակցության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տեղական արտադրողների արտադրանքի տեսականին արտաքին շուկաներում ներկայացնելուն»,-ասել է Բաղդասարյանը՝ կարևորելով նաև էլեկտրոնային հարթակների ավելի ակտիվ օգտագործումը:

Նա հավելել է, որ նախատեսվում է մոտակա ժամանակներում իրականացնել տեղական արտադրողների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և համաժողովներին:

«Կշարունակվեն նաև արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցումները: Այդուհանդերձ, արտահանման շուկաներից բացի կարևոր է նաև մեր հայրենակիցների կողմից տեղական արտադրանքի նկատմամբ կողմնորոշման բարձրացումը, ինչպես նաև այդ ապրանքների իրացումը»,-ընդգծել է նախարարը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Տվյալ բաժնի վերջին նյութերը