24/08/2022 17:24
Արցախի ջրային կոմիտեի նախագահի պարզաբանումը՝ Սարսանգի ջրամբար ադրբեջանցի փորձագետների այցի վերաբերյալ (Տեսանյութ)
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել, այսօր հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը ևս այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել։